Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներն այցելել են Սփյուռքի նախարարություն

18:45 • 17.07.12

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները` նույն վարժարանի ուսուցիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, վարժարանի սաները մասնակցում էին «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին:

 

Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում երեխաները կիսվել են Հայաստանում անցկացրած օրերի տպավորություններով: Նախարար Հ.Հակոբյանը անդրադաձել է «Սփյուռք» ամառային դպրոցին և հույս հայտնել, որ Հորդանանի խմբի անդամները կմասնակցեն նաև այդ ծրագրին:

 

Նախարարը վարժարանին նվիրել է արևմտահայերենի դասագրքեր, երեխաներին` հայրենասիրական երգերի ձայնասկավառակներ: Իր հերթին Անի Օհանյանն էլ իրենց վարժարանի կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրել է Պետրա ժայռափոր քաղաքի քանդակ: