Արմավիրի մարզում «Մերսեդեսը» և «ԲՄՎ»-ն բախվել են իրար (լուսաննկարներ)

13:35 • 17.07.12

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 6.30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 839 համարանիշի և «ԲՄՎ» մակինիշի 33 VO 163 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդեսը» վարել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 33-ամյա Աշոտ Եղոյանը, իսկ «ԲՄՎ»-ն՝ Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարտիկյանը:


Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Գևորգ Եղիազարյանի գլխավորությամբ, վթարի վայր է ժամանել «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: