Ձորաղբյուրում «Մերսեդեսը» Ռաֆը բախվել են իրար, ՌԱՖ-ը կողաշրջվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ազատության և Լուսավորության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՌԱՖ 2203» մակնիշի 65 ՕՍ 557 համարանիշի և «Մերսեդես 320» մակնիշի 21 ԼՍ 701 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Ռաֆ»-ը կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՌԱՖ»-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Արամայիս Բաբայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, «ՌԱՖ»-ը վարել է Գեղաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Հայկ Հովհաննիսյանը, իսկ «Մերսեդեսը»՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 29-ամյա Վարազդատ Թովմասյանը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և 1-ին դասակի հրանամանատար Ավետիք Թևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Գրիգոր Մեսրոպյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









