Մյասնիկյան պողոտայում «Ֆոլկսվագենը» բախվել է «ՎԱԶ 2107»-ին, իսկ վերջինս իր հերթին բախվել է էլեկտրասյանը(լուսանկարներ, տեսանյութ)

21:43 • 17.07.12

Այսօր՝ հուլիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ավանի կամուրջի մոտ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Պարգև Կարապետյանը, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի 27 ՍՕ 391 համարանիշի ավտոմեքենան՝ բախվել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 32-ամյա Վազգեն Մանուկյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 64 ՕՕ 738 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մեքենայի հետևամասով բախվել էլեկտրասյանը:

 

Բարեբախտաբար ավտովթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի