Թուրքիան գումար է հատկացրել Մալաթիայի Թաշխորան եկեղեցու վերակառուցման համար
Թուրքիայի Մալաթիա նահանգի հայկական Թաշխորան եկեղեցու վերանորոգման և վերակառուցման համար շրջանի բյուջեից գումար է փոխանցվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը, ավելի վաղ բյուջեից գումար էր հատկացվել եկեղեցու տարածքը թաղապետարանից գնելու համար: Այժմ բյուջեից գումար է հատկացվել եկեղեցում վերականգման աշխատանքներ կատարելուհամար:
Մալաթիայի շրջանային խորհրդի կայացրած որոշման համաձայն, եկեղեցու և այլ քարե շինությունների վերանորոգման համար գումարը տրամադրվել է շրջանի Մշակութային արժեքների պահպանության և վերակառուցման վարչությանը:
Սակայն գումարի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:










