Ամերիկացին հայտնի երաժիշների վինիլե դիմանակարներ է ստեղծում հազարավոր սպիտակ կետիկներով (լուսանկարներ, տեսանյութ)

17:29 • 26.07.12

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակիչ Դենիել Էլդենը հավակնում է ներգրավվել աշխարհի ամենահամբերատար նկարիչների ցանկում, գրում է «Օդիթի սենթրալ»-ը: Պատճառն այն է, որ նա ստեղծում է հայտնի երաժիշտների դիմանկարները հին ձայնապնակների վրա` սպիտակ ակրիլե ներկով հազարավոր կետիկnեր անելով:

 

Իսկ այն հարցին, թե ինչու է Դենիելն իրեն տանջում այդ կետերը նկարելով, այլ չի դիմում ավանդական վրձնի օգնությանը, նկարիչը պատասխանել է, որ իրեն դուր է գալիս «բարդ» նկարչությունը, քանի որ հստակություն և մեծ ուշադրություն է պահանջում:

 

Եթե սպիտակ ներկը պատահաբար հայտնվի ձայնապնակի այն հատվածում, որտեղ դրա կարիքը չկա, ապա հեղինակը ստիպված կլինի նորից սկսել դիմանկարը, և քանի որ, սև ներկ ընդհանրապես չի օգտագործում, ուստի և անհնար է հեռացնել սխալ վայրում հայտնված սպիտակ կետիկը: