Համատեղ համերգներ՝ սփյուռքի մանուկների, Մարթեն Յորգանցի և «Աստղիկներ»–ի մասնակցությամբ

15:49 • 27.07.12

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում հուլիսի 31-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա համատեղ համերգ սփյուռքի մանուկների և «Աստղիկներ» մանկական անսամբլի մասնակցությամբ (գեղ. ղեկ` Լիլիթ Դանիելյան):


Ըստ Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության մանկական երգերի կատարումներով ելույթ կունենան Նարա Նոյանը` Բելգիայից, Իզաբելլա Ավանեսյանը, Անի Թամրազյանը, Իլոնա Դոլուխանյանը, Էլեն Հովեյանը, Էմմա Հարոյանը` Ռուսաստանի Դաշնությունից, Թամարա Բեզլյուդովան` Էստոնիայից:


ժամը 19:00 «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Մարթեն Յորգանցի և «Աստղիկներ» մանկական անսամբլի համատեղ համերգը: