Անօթևան նյույորքցին գեղեցիկ խճանկարներով է զարդարում քաղաքի լուսաֆորերը (լուսանկարներ)

13:03 • 27.07.12

Վերջին 26 տարվա ընթացքում անօթևան Ջիմ Փաուերը, ով հայտնի է նաև The Mosaic Man մականունով, զբաղվում է Նյու Յորքի լուսաֆորների սյուները բավական բարդ և ծավալուն ապակե խճանկարներով զարդարելով, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Վիետնամական պատերազմի վետերան 64-ամյա Փաուերը սկսել է ստեղծագործել 1980-ականների վերջերին և առայսօր տարբեր թեմատիկ խճանկարներով է զարդարել 80-ից ավելի լուսաֆոր:

«Փողոցային արվեստագետի» պատմելով`  իր միակ երազանքն է խճանկարներով գեղեցկացնել քաղաքի բոլոր լուսաֆորները: Փաուերը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում իր «գործերից» շուրջ 50-ը քանդվել են, երբ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, հրամայել է մաքրել քաղաքը փողոցային արվեստի նմուշներից:

 

Տղամարդը նաև մի նախագիծ է սկսել, որի ընթացքում ստեղծված խճանկարները նվիրված են լինելու 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի  հիշատակին: