Մառլեն Դիտրիխն ու Էլիզաբեթ Թեյլորը եղել են Մերիլին Մոնրոյի սիրուհիները. սկանդալային մանրամասներ

18:02 • 29.07.12

Միացյալ Նահանգներում Թոնի Ջերիսի օրերս լույս տեսած «Մերիլին Մոնրո. Իմ փոքրիկ գաղտնիքը» գրքում ներկայացված են 20-րդ դարակեսի սեքս խորհրդանիշի կյանքից սկանդալային մանրամասներ: Ինչպես այսօր գրել են արևմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Radar Online-ին, գրքում ներկայացվում է, որ նա եղել է լեսբուհի և կապեր է ունեցել ոչ միայն երիտասարդ երկրպագուհիների, այլև հանրահայտ կանանց հետ:


Գրքում հեղինակը վստահեցնում է, որ Մոնրոյի սիրուհիների թվում են եղել դարաշրջանի այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Ջոան Քրոուֆորդը, Բարբարա Սենվիկը, Մառլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, ինչպես նաև սեքս- խորհրդանիշի ֆան ակումբի անդամները: Ակումբը գլխավորել է Ջեյն Լոուրենսը, ում հետ էլ 2001թ.-ին հանդիպում է ունեցել հեղինակը: Կինը Ջերիսին պատմել է իր ու աստղի սիրավեպի մասին` նշելով, որ դա սկսվել է, երբ նա դեռ 12 տարեկան աղջիկ էր: Աղջնակի խորթ հայրը ղեկավարել է RKO Studio ընկերության իրավական բաժինը:

Լոուրենսը հեղինակին պատմել է, որ Մոնրոն իրեն ասել է, թե «սեռական նախընտրությունները ոչինչ են, սերը սեր է», և որ նրանց մտերմիկ հարաբերությունները տևել են 10 տարի` մինչ Մոնրոյի մահը (1962 թ.-ի օգոստոս):