Air Canada-ի ուղևորը սենդվիչի միջից ասեղ է գտել
Air Canada-ն հայտնել է, որ Վիկտորիա-Տորոնտո չվերթի ժամանակ մի օդանավի ուղևորներից մեկը սենդվիչի միջից գտել է կարի ասեղի նմանվող մի իր:
Այս առիթով ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց այժմ «սերտորեն համագործակցում են իրենց սննդի մատակարարի հետ՝ բարձր անվտանգություն ապահովելու համար»:
Միջադեպը հետաքննում է նաև ոստիկանությունը:
Ավելի վաղ՝ հուլիսին, հոլանդական Delta Air Lines-ի Ամստերդամ- Մինեապոլիս, Սիեթլ և Ատլանտա չվերթների ժամանակ 6 սենդվիչների մեջ ևս ասեղներ էին հայտնաբերվել:









