Ցուկերբերգի քույրը դարձել է Google-ի աշխատակիցը

12:43 • 01.08.12

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կրտսեր քույրը՝ Արիել Ցուկերբերգը, մենեջերի պաշտոնի է նշանակվել երեկ 250 մլն-ով Google-ի կողմից գնված Wildfire ծառայությունում:


Իր եղբոր ստեղծածի քննադատությամբ հանդես եկած Արիելը այն վեբ ծառայության կրտսեր մենեջերն է դարձել, որը զբաղվում է սոցկայքերում ձեռնարկությունների առաջխաղացմամբ:

 

Առաջինը Արիելին միկրոբլոգներից մեկի իր ստատուսով շնորհավորել է ավագ քույրը՝ Ռենդի Ցուկերբերգը, որը եղբոր ընկերությունից հեռացել էր 2011-ի օգոստոսին:

Նա մասնավորապես գրել է. «Շնորհավորում եմ Wildfire! Հիմա պաշտոնապես կարելի է ասել, որ Google-ում Ցուկերբերգ ընտանիքի ավելի շատ անդամ է աշխատում, քան Facebook-ում»՝ չմասնավորեցնելով, թե Ցուկերբերգներից էլ ով է Google-ի աշխատակից:

 

Wildfire Interactive-ի հաճախորդների թվում են Pepsi-ն, Disney-ը, Nestle-ն, American Express-ը, Toyota-ն և այլն: