Հայտնաբերվել և առգրավվել է մոտ 580 կգ մշակած և աճեցրած կանեփանման զանգված
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 14.00-ին, Նոր Արեշի 31-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել և առգրավել են 51 հատ 11 կգ 400 գ կշռով մշակած և աճեցրած կանեփանման կանաչ զանգված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը, ժամը 14.20-ին մշակումն արգելված թմրանյութեր կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կասկածանքով, հիշյալ տնից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր տնամերձ հողամասում ցանել, աճեցրել և օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր:
Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:









