Հարձակման է ենթարկվել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կայքը
Հայաստանում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել, որում նշում է, որ կոալիցիայի վեբ կայքը այսօր հարձակման է ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից:
«Ներողություն ենք խնդրում Կոալիցիայի անվանման փոփոխության համար, որտեղ գրած է «Stop Armenian Terrorism!»: Բացի այդ նաև անհասանելի է մեր կայքը և դրա մեջ առկա նյութերը»,– ասվում է հայտարարությունում:
Նաև նշվում է, որ այսօր կայքի աշխատանքը կվերականգնվի։









