Մինչև նախագահական ընտրություններ ՀԱԿ-ը կմնա ընդդիմադիր դաշտի ֆավորիտը. Լյուդմիլա Սարգսյան

11:05 • 01.08.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը մինչ նախագահական ընտրություններ կմնա հայ քաղաքական դաշտում ընդդիմադիր դաշտի ֆավորիտը,իսկ նախագահական ընտրություններից հետո, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի ՀԱԿ-ը կդառնա իշխանություն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանքներ է տարել այս 4 տարիներին ՀԱԿ–ը։


«ՀԱԿ-ը թմբիրից հանեց հայ հասարակությանը, ՀԱԿ-ի գոյությունը մեր ժողովրդի գիտակցության զարգացումն է, և հասարակությունը հասկացավ, որ պետք է պայքարել և հասնել արդարության հաստատման: ՀԱԿ-ը մինչ օրս փորձել է անել ամեն ինչ օրինականության հաստատման համար, և շարունակելու իր գործունեությունը նույն ոգով»,– ասաց նա:


«Կազմային փոփոխությունները, դուրս ու ներս գալը դեռ ոչինչ չի նշանակում և ՀԱԿ-ը մնում է այն հզոր ընդդիմադիր բևեռը, որից լավն ու ուժեղը չկա, և ես վստահ եմ, որ մինչ նախագահական ընտրություններ ՀԱԿ-ը կմնա ընդդիմադիր բևեռում, իսկ ընտրություններից հետո ՀԱԿ-ը կլինի իշխանություն»,-ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:


Հարցին, թե այսօր խնջույք կազմակերպվելո՞ւ է ՀԱԿ-ի ստեղծման կապակցությամբ, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ում դեռ կան քաղբանտարկյալներ, և իրենք չունեն խնջույքի տրամադրություն:


«Կնշենք, սակայն, քանի դեռ կան քաղբանտարկյալներ խնջույքի տրամադրություն չունենք ոչ մեկս»,- ընդգծեց Լ. Սարգսյանը:


Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի մեկին 1-ին ՀԱԿ–ը հռչակվեց որպես քաղաքական ուժ: ՀԱԿ-ում միավորվեցին 2008 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 քաղաքական կուսակցություններ: Ավելի ուշ ՀԱԿ-ի առանցքային ուժերը սկսեցին լքել կառույցը:


ՀԱԿ-ն այս տարի մասնակցեց խորհրդարանական ընտրություններին և ԱԺ–ում այժմ ներկայացված է 7 պատգամավորով: