Սանկտ Պետերբուրգում խորտակված մոտորանավակում գտնվող բոլոր մարդիկ փրկվել են

08:31 • 01.08.12

Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգով հոսող Նևա գետում այս գիշեր մոտորանավակ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Պետերբուրգի վարչությանը, մոտորանավակում գտնվող բոլոր 15 մարդիկ փրկվել են:

 

Մոտորոնավակը բախվել է բեռնատար նավի, ինչի հետևանքով վնասվել է ու խորտակվել:  Առաջինն օգնության են մեկնել դեպքի վայրում գտնվող նավերի անձնակազմերն ու ուղևորները: