Մեքսիկայում մայաների մի արքայազնի գերեզման են հայտնաբերել (լուսանկարներ)
Մեքսիկայի Կամպեչե նահանգում հայտնաբերել են մայական արքայազնի 1300 տարվա գերեզման, որը մինչ օրս շրջապատված է շքեղ ընծաներով, գրում է The Dailymail պարբերականը:
Գերեզմանը թվագրվում է 8-րդ դարով և հայտնաբերվել է մայաների Ուքսուլ թագավորական պալատի տակ` 1,5մ խորությամբ:
Գիտնականների կարծիքով արքայազնը մահացել է 20-25 տարեկանում:
Ընծաներից մեկի` բաժակի վրայի գլխագրերն «ասում են» «Այս բաժակը պատկանում է երիտասարդ արքայազնին»:










