Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են օրեր առաջ Հայաստանին հանձնված ադրբեջանցի գերուն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել են օրեր առաջ Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, վկայակոչելով ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակին, նրան է փոխանցվել հարազատներից մեկ նամակ, նրանից ստացվել 2 նամակ:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատակից Հասմիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը` նշելով, որ աշխատակիցները հանդիպել են գերուն, խոսել նրա հետ:









