Սևանա լճի ջրափրկարարները երեք մարդ են փրկել

11:26 • 01.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 18.41-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն են ընկել երեք քաղաքացիներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ` 1971 թ. ծնված Սամվել Դավթյանին, 1970 թ. ծնված Եղիշ Անտոնյանին և 1977 թ. ծնված Գևորգ Ռաֆայելյանին։

 

Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել: