12-ամյա ռուս տղան սպանել է հորը` այլևս չհանդուրժելով նրա ամենօրյա ծաղրանքներն ու դաժան ծեծը

10:10 • 01.08.12

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի գյուղերից մեկում 12-ամյա տղան, չդիմանալով հարբեցող հոր ծաղրանքներին, որսորդական հրացանով սպանել է նրան, հայտնում է vz.ru-ն:


Քննության համաձայն` 48-ամյա տղամարդը երբեք չի աշխատել, ամեն օր օգտագործել է ոգելից խմիչք ու ծեծի ենթարկել կնոջն ու երեխաներին: Հուլիսի 26-ի երեկոյան, հերթական ծեծից հետո, նրա կինը գնացել է բարեկամների տուն` թողնելով երեխաներին հարբած հոր հետ: Տղամարդը սկսել է որդուն ծեծի ենթարկել, ինչից հետո մաքուր խղճով գնացել է քնելու: Տղան վերցրել է տանը պահվող որսորդական հրացանն ու 15-ամյա քրոջ ներկայությամբ կրակել հորը:

Հարուցվել է քրեական գործ: