Վնասազերծել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի մոտ նկատված օձը

11:41 • 01.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի մոտ օձ է նկատվել:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական ջոկատը:

 

Փրկարարներն օձին վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ տարածք: