Քաղաքացին փորձել է ցած նետվել Գարեգին Նժդեհի 29 շենքի տանիքից

11:13 • 01.08.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին, ժամը 11.13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձում է ցած նետվել:



Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ոստիկանները քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց: