«ՎԱԶ 2121»-ը Սյունիքում կողաշրջվել է. կա 3 վիրավոր

13:20 • 01.08.12

Երեկ` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18.30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 հոգի:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, ինչպես Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

 

Պարզվել է, որ այսօր` ժամը 16.00-ի սահմաններում, 30-ամյա Արմենակ Առաքելյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 32 ԼՍ 702 համարանիշի ավտոմեքենան, Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Ա.Առաքելյանն ու ուղևորները` 73-ամյա Պայծառ Թունյանը և 52-ամյա Անուշ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: