Ուղղադավան իսրայելցիները զրկվել են բանակից ազատվելու հնարավորությունից

09:11 • 01.08.12

Իսրայելական օրենքը, որի համաձայն ուլտրաուղղադավան իսրայելցիներն ազատված էին զինապարտությունից, կորցրել է ուժը՝ իր ժամկետի լրացման պատճառով, հայտնում է BBC-ն:

 

Տասնյակ հազարավոր ուլտրաօրթոդոքս տղամարդիկ կարող են զորակոչվել, ինչը կարող է առաջ բերել նրանց համայնքների առաջատարների ցասումը:

 

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը իրավունք ունի անհապաղ զորակոչել նշված կոնտինգենտին, միևնույն ժամանակ երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զինվորականներին մեկ ամիս ժամանակ է տվել՝ ուղղադավանների զորակոչը նախապատրաստելու համար:

 

Ավելի վաղ ուղղադավան հրեաներին բանակային ծառայությունից ազատելը մեծ վրդովմունք էր առաջացրել Իսրայելի աշխարհիկ մեծամասնության շրջանում, քանի որ իրենք ստիպված են լինում հետաձգել ուսումը կամ կարիերան՝ բանակային ծառայության պատճառով: