Վախճանվել է նշանավոր ամերիկացի գրող Գոր Վիդալը
86 տարեկանում ԱՄՆ-ում վախճանվել է հանրահայտ ամերիկացի գրող Գոր Վիդալը, հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում կատարելով գրողի բարեկամների հայտարարությանը:
Վիդալը մահացել է Հոլիվուդի իր տանը՝ թոքաբորբի բարդացումներից:
Չարախինդ և հեգնալի Վիդալը հեղինակել է բազմաթիվ հայտնի վեպեր, ինչպիսիք են «Բերրը» և «Մայրա Բրեքենրիջը», «Արժանավորագույնը» պիեսը, քաղաքականությունից ու գրականությունից մինչև սեքսի վերաբերյալ էսսեներ:
Վիդալը հաճախ հանդես է եկել հեռուստատեսությամբ, նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Աչքի է ընկել նաև որպես ձախակողմյան հայացքներով քաղաքական գործիչ:










