Գյումրի-Արևիկ ճանապարհին վրաերթի ենթարկված անձը մահացել է
09:49 • 01.08.12
Հուլիսի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արևիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Անժելա Կաթունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի առիթով կատարվում է քննություն:
Placeholder









