Վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց

10:34 • 01.08.12

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 18.00-ին, «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ձորափի փողոցի թիվ 40 շենքի մոտ` ավտոկանգառում, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հուլիսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհի Այնթափ գյուղի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:

 

Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 31-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում դուրս է եկել երթևեկելի մասից և ընթացել դեպի դաշտամիջյան հատված: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:



Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մայիսյան-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Երևան-Մեղրի ճանապարհի 176-րդ կմ-ի ձախակողմյան դաշտամիջյան ճանապարհի 10-րդ կմ-ին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 31-ին՝ ժամը 10.50-ի սահմաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

 


Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Շենաթաղ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: