Ռուսաստանի Արմավիր քաղաքում տղամարդը նռնակ է նետել քաղաքացու վրա, ապա գնդակահարել է ինքն իրեն
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի 2 բնակիչներից մեկը վեճի ժամանակ նռնակ է նետել մյուսի վրա: Պայթյունից հետո նռնակ նետողն ամրացել է իր տանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ իրավապահներին վկայակոչելով:
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին: Նռնակի պայթյունից «Գազել» մեքենա է վնասվել: Դրանից հետո նռնակ նետողը՝ զենքով հանդերձ, փակվել է սեփական տանը: Ոստիկանությունը ստիպված է եղել անցնել գրոհի: Այդ ժամանակ ենթադրաբար տարեց տղամարդը գնդակահարել է ինքն իրեն: Դեպքի մանրամասները ճշտվու են:









