Զբոսաշրջիկներն անարգել են Աթաթուրքին` արձանի առջև տաբատն իջեցնելով

16:54 • 03.08.12

Թուրքիայի Ալանիա քաղաքում  հանգստացող նորվեգացի զբոսաշրջիկներն անարգել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի` Աթաթուրքի արձանը: Նրանցից մեկը արձանի առջև իջեցրել է տաբատը:


Նորվեգացի զբոսաշրջիկներ Սինեմ Սոլոնես Ն.-ն և Ստեֆան Ս.-ն հարբել են Ալանիայում և հյուրանոց վերադառնալու ճանապարհին «հանգրվանել են» Աթաթուրքի արձանի պատվանդանին:


Նրանց վարքը տեսած քաղաքացիները ոստիկանություն են կանչել, ովքեր էլ ձերբակալել և ոստիկանատուն են տեղափոխել զբոսաշրջիկներին: