Բրազիլիայում մեկնարկել է հակակոռուպցիոն «դարի դատավարությունը»

13:48 • 03.08.12

Բրազիլիայի Գերագույն դատարանում սկսվել է մի դատական գործընթաց, որը լրատվամիջոցները կնքել են «դարի դատավարություն». կոռուպցիայի մեղադրանքով դատարանի առաջ են կանգնել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի շրջապատից 38 պաշտոնյա, բանկիր և գործարար, հայտնում է BBC-ն:

 

Նրանք մեղադրվում են 2003-2005թթ ընթացքում նախկին նախագահի ստեղծած «Աշխատանքի կուսակցության» գործընկերներին, համակիրներին հանրային միջոցներից կաշառքներ բաժանելու համար: Ընդ որում՝ որոշ պատգամավորների ամեն ամիս են վճարումներ արվել՝ կուսակցության նախաձեռնություններին հավատարմություն ապահովելու դիմաց:

 

Վճարումների չափը որոշ դեպքերում հասել է ամսական ընդհուպ 10 000 դոլարի:

 

Դա Սիլվան ավելի վաղ հայտարարել էր, որ նման հանցավոր սխմաների մասին տեղյակ չի եղել: Մեղադրյալների մեծ մասը մերժում է մեղադրանքները: