Հայաստանում մարդիկ ամենաշատը դժգոհում են օդից, ջրից, փոշուց ու արտանետումներից

17:09 • 03.08.12

Հայաստանում մարդիկ ամենից քիչ բավարարված են շրջակա միջավայրի վիճակից, և բնակչության ընդամենը 15.2%-ն է ապրում էկոլոգիապես մաքուր միջավայրում:


Եզրակացությունը «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտինն է, որը իրականացրել է «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի ինդեքսը 2011 թվականին» վերնագրով սոցիոլոգիական հետազոտություն:


Ըստ «ԷկոԼուր» բնապահպանական կայքի՝ բնակչության շուրջ 91.4%-ը շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր տեսակներ է համարում խմելու ջրի աղտոտվածությունը, 90.2%-ը` ռադիացիան, 89.0%-ը` օդի աղտոտվածությունը փոշուց, 88.1%` օդի աղտոտվածությունը արտադրական արտանետումներից, 86.3%-ը` օդի աղտոտվածությունը ավտոմոբիլային ծխից և 84.8%-ը` արտադրության թունավոր թափոնների կուտակումները: