Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը մտել է Պարսից ծոց

15:44 • 03.08.12

«Էյզենհաուեր» ամերիկյան միջուկային ավիակիրը՝ մարտական պահպանության նավերով հանդերձ, մուտք է գործել Պարսից ծոց, որտեղ արդեն իսկ տեղակայված է մեկ այլ ամերիկյան ավիակիր հարվածային խումբ, հայտնել է ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:

 

Նշված հարվածային խումբը՝ «Էնթերփրայզ» միջուկային ավիակրի գլխավորությամբ, գտնվում է Հորմուզի նեղուցից արևելք. «Անխորտակելի ազատություն» գործողության շրջանակներում մարտական հերթապահությունն իրականացվում է` աջակցելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին:

 

Նոր ժամանած «Էյզենհաուերի» խմբում են հրթիռային հածանավ, 3 ականակիր նավ, ինչպես նաև՝ հարվածային սուզանավ: «Էյզենհաուերի» նավային խմբի տրամադրության տակ են 60-ից ավելի օդանավ և ուղղաթիռ, այդ թվում՝ 48 հատ F/A-18 «Սուպեր Հորնեթ» կործանիչ: Համալրված է նաև 100-ից ավելի «Տոմահավկ» թևավոր հրթիռներով՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ:

 

Պենտագոնի հայտարարությամբ համաձայն՝ առաջիկայում Պարսից ծոցի շրջան կուղարկվի նաև «Ջոն Սթենիս» միջուկային ավիակիրը՝ փոխարինելու «Էնթերփրայզին»: