Ռուս լրագրողին վտարել են Լոնդոնից` հղի կնոջն արմունկով հարվածելու համար
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուս լրագրող Անդրեյ Միտկովին զրկել է օլիմպիական հավատարմագրից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Միտկովը բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվել է սևամորթ կամավոր կնոջն արմունկով հարվածելու համար, ով, ինչպես հետագայում է պարզվել, հղի է:
Սքոթլանդ Յարդի համաձայն` Միտկովը փորձել է ներս մտնել սահմանափակ մուտքի թույլտվությամբ գոտի, իսկ երբ կինը նրան թույլ չի տվել, նա ռուսերենով բարձրաձայն հայհոյել է ու արմունկով հարվածել նրան:
Միտկովը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, այնուհետ ազատ արձակվել: Լրագրողն արդեն լքել է Լոնդոնը:









