Անգլիայում ծնողներն սպանել են աղջկան՝ ամուսնանալ չցանկանալու պատճառով
Անգլիայում դատարանը մեղավոր է ճանաչել պակիստանցի ամուսնական զույգին՝ Իֆտիխար և Ֆարզինա Ահմեդներին՝ իրենց աղջկա սպանության համար, որը կատարվել է 9 տարի առաջ:
Հետաքննության համաձայն՝ 17-ամյա Շաֆիլյա Ահմեդը սպանվել էր Անգլիայի Չեշիր կոմսությունում հայրական տանը:
Դատախազությունը պնդում էր, որ զույգը սպանել է իր դստերը, քանի որ նա հրաժարվել է ամուսնանալ իր զարմիկի հետ, ով ապրում էր Պակիստանում, ինչպես նաև նրա համար, որ աղջիկը իբր խայտառակում էր ընտանիքին՝ վարելով «արևմտյան» կենսակերպ:
Իֆտիխար և Ֆարզինա Ահմեդները մինչև վերջ հերքում էին աղջկա սպանության մեղադրանքները, սակայն երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել ծնողներին:
Որոշիչ փաստարկ են դարձել զոհի կրտսեր քրոջ ցուցմունքները, ով դատարանին հայտնել էր, որ անձամբ է տեսել սպանության պահը:









