Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է հարևան երկրի մարզական հաջողությունները
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) կենտրոնական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հարավային Կորեայի մարզիկների հաջող ելույթները:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով հարավկորեական Daily NK կայքին, որն աղբյուրներ ունի Հյուսիսային Կորեայում, հարևան երկրի կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվում են նույնիսկ այն ելույթները, որտեղ հարավկորեացի մարզիկները ոսկե մեդալ են նվաճում, ինչն աննախադեպ երևույթ է:
Հաղորդվում է նաև, որ խաղերի ամենօրյա հեռարձակումները (ոչ ուղիղ) տևում են նվազագույնը 5 ժամ, ինչը նույնպես աննախադեպ երևույթ է: Սովորաբար, նույնիսկ ամենազանգվածային մարզական միջոցառումներին հատկացվում է 15 րոպեից ոչ ավելի ժամանակ, այն էլ` երեկոյան լուրերի ընթացքում:
Օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի հավաքականը մեդալների ընդհանուր վարկանշային աղյուսակում ներկայում 8-րդ հորիզոնականում է: Հյուսիսկորեացի մարզիկները նվաճել են 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ:









