Վրաստանի խորհրդարանական ընտրությունները պետբյուջեին կարժենան 29 մլն լարի

11:30 • 03.08.12

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները պետբյուջեին կարժենան 29 մլն լարի (1 դոլարը հավասար է 1.65 լարիի), հայտնում է apsny.ge-ն: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշված գումարը կուղղվի հոկտեմբերի 1-ին նշանակված ընտրությունների նախապատրաստման ու անցկացման աշխատանքներին:

 

 

ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի խոսքով` ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական կուսակցություններից մինչ այսօր ստացվել է 33 հայտ: Սակայն, ըստ նրա, այս ցանկը կավելանա, քանի որ հայտերը կարող են ընդունվել մինչև օգոստոսի 5-ը` ժամը 18.00-ը:


Ընտրությունների անցկացման ամսաթիվը հայտարարելուց հետո, ԿԸՀ-ն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի: