Ժիրինովսկու կուսակից պատգամավորը հարձակվել է օդանավակայանի աշխատակիցների վրա (տեսանյութ)

15:14 • 03.08.12

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Դումայի պատգամավոր Մաքսիմ Շինգարկինը հարվածել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի 2 աշխատակցի՝ հրաժարվելով ստուգում անցնել, հայտնում է Life News-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, երբ պատգամավորը կնոջ և 2 երեխաների հետ թռիչքի է պատրաստվել Ստամբուլ:

Լիբերալ-դեմոկրատ պատգամավորը առանց զննության անցել է օդանավակայանի տարածքով: Իսկ իր արարքը բացատրել է այսպես. «Ես անվտանգության ծառայության աշխատակիցներին բացատրեցի, որ ոչ մի օրենսդրական ակտ գոյություն չունի, որի համաձայն քաղաքացիները պարտավոր են օդանավակայան մտնելիս ստուգում անցնել: Դա հոժար կամքով անցկացվող գործընթաց է: Ես փորձում էի բացատրել դա, բայց կոնֆլիկտ առաջացավ»:

 

Լրատվամիջոցը նկատում է, որ 12 տարի Պաշտպանության նախարարությունում ծառայած 43-ամյա պաշտոնյան մոռացել է, որ 2011-ի ձմռանը «Դոմոդեդովոյի» օդանավակայանի ահաբեկչությունից հետո օդանավակայաններում խստացված ընթացակարգ է գործում:
 <

/p>