Մահացել է գերմանացի հանրահայտ դարպասապահը

23:42 • 03.08.12

40 տարեկան հասակում կյանիքց հեռացել է հանրահայտ գերմանացի դարպասապահ Բերնդ Մայերը: Ֆուտբոլիստի մահվան պատճառն է դարձել ինֆակտը, հաղորդում է AP գործակալությունը:

 

Մայերը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մյունխեն 186»-ում, Դորտմունդի և Մյունխենգլադբախի «Բորուսիաներում»: Ընդհանուր հաշվով նրա ակտիվում կա Բունդեսլիգայում անցկացրած 94 հանդիպում:

 

2006 թվականին Մայերը ավարտել է կարիերան, իսկ կյանքի վերջին տարիներին աշխատել է Գերմանիայի պատանեկան հավաքականի դարպասապահների հետ: