60-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ թողել է երկտող

12:41 • 03.08.12

Երեկ` օգոստոսի 2-ին , ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 15.50 –ի սահմաններում Գառնի գյուղի իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 60-ամյա Բ. Բաբայանը:


Ինչպես Tert.am—ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի և Ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:


Ինքնասպանության վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է նամակ, որտեղ գրված է եղել, որ այդ քայլի համար ոչ ոքի չմեղադրեն:


Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` հայտնաբերված նամակի առթիվ նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն` պարզելու համար հեղինակի ինքնությունը: