‎24-ամյա երիտասարդին, ում երկու օր է` փնտրում էին, գտել են կիսակառույցում կախված

12:46 • 03.08.12

Երեկ` օգոստոսի 2-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ալափարս համայնքի ղեկավար Վարդան Վարդանյանը Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ Ալափարսում գտնվող այգիներից մեկի կիսակառույցում ինքնասպանություն է տեղի ունեցել:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը` Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները:


Պարզվել է, որ նշված երիտասարդը 24-ամյա Ս.Գալստյանն էր:

 

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ համայնքի ղեկավարը ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ին Ս. Գալստյանը տանից դուրս էր եկել և մի քանի օր էր` փնտրում էին նրան:

 

Տանից դուրս գալուց առաջ նա իր հարևանից տուկի թել էր ուզել` պատճառաբանելով, որ այն անհրաժեշտ է իրեն` ցախը կապելու համար:

 

Սակայն պարզվում է, որ նա նշված թելով կախվելու միջոցով վերջ էր տվել իր կյանքին:

 

Գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած երիտասարդը զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել էր հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: