Սիրիայի կառավարական զորքերը Դամասկոսում նոր գրոհ են սկսել

21:35 • 03.08.12

Սիրիայի կառավարական զորքերը նոր գրոհ են սկսել Դամասկոսում ընդդիմության գրոհայինների դիրքերի ուղղությամբ այն ժամանակ, երբ ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեան պատրաստվում է Սիրիայի հարցով նոր բանաձևի քվեարկությանը, հաղորդում է BBC-ն:


Դամասկոսի Թադամոն շրջանում ականատեսները և ակտիվիստները հայտարարում են, որ իշխող վարչակարգի զորքերը գրոհում են տասնյակ տանկերի և զրահամեքենաների աջակցությամբ:


Միևնույն ժամանակ շարունակվում է հայաշատ Հալեպ քաղաքի համար մղվող մարտերը, որը ապստամբները հաղթանակի համար առանցքային են համարում:


ՄԱԿ-ում Սիրիայի իրավիճակի շուրջ նոր բանաձևի քվեարկությունը տեղի է ունենում Սիրայի հարցով նախկին հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունից մեկ օր անց:


Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային ապստամբություններ և ընդդիմության զինված պայքար է սկսել 2011թ. մարտից: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, երկրում ավելի քան 16 հազար մարդ է զոհվել: