Երևան-Սևան ավտոճանապարհին իրար են բախվել «Օպել Կորզա» և «Սեատ Տոլեդո» մակնիշի մեքենաները

15:43 • 04.08.12

Այսօր` օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12.30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրի հատվածում իրար են բախվել Երևանի բնակիչ 38-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Օպել Կորզա» մակնիշի 33 ТՍ 132 համարանիշի եւ Երևանի բնակիչ 63-ամյա Բաբկեն Բաղդասարյանի վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի 31 ՍՍ 412 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը: Վրաերթի հետևանքով դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապ բուժբրիգադը առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Օպել Կորզայի» ուղևոր 37-ամյա Նարինա Մանուկյանին: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Վիգեն Հարությունյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: