Վրաերթի է ենթարկվել 6-ամյա տղան. վարորդը փախուստի չի դիմել (լուսանկարներ)
Երեկ` օգոստոսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում Երևանի բնակիչ, 56-ամյա Աշոտ Ադոնցը վրաերթի է ենթարկել 6-ամյա Արեն Ղարադաղյանին:
Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր կողմից վարած «Միցուբիշի IO» մակնիշի 26 ՍՏ 790 համարանիշի ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը: Վերջինիս հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










