Ռուսաստանում ավելացել է ալկոհոլային խմիչքների օգտագործումը
Ռուսաստանի Դաշնությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելացել է ալկոհոլային խմիչքների օգտագործումը` հասնելով 64.4 մլն դեկալիտրի (դալ): Նման տվյալներ է ներկայացրել ՌԴ Ազգային ալկոհոլային քաղաքականության մշակման կենտրոնը:
Vz.ru-ի փոխանցմամբ` առաջին կիսամյակում վաճառվել է 79.1 մլն դալ օղի, որը 3.6%-ով ավելի է 2011թ.-ի նույն ժամանակահատվածից: Գինիների վաճառքն ավելացել է 0.3%-ով` հասնելով 49.2 մլն դալի, կոնյակի վաճառքը` 10.1%-ով` հասնելով 6.2 մլն դալի:
Ավելացել է նաև ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեղքով գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Վեց ամիսներին հարբած վարորդների մեղքով գրանցվել է 5.092 ՃՏՊ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.3%-ով ավելի), որոնց հետևանքով զոհվել է 737 մարդ:










