Արմավիրցու բնակարանում զենք-զինամթերք է հայտնաբերվել
ՀՀ ոստիկանության ծառայողները, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում օգոստոսի 3-ին կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել են՝ մեծ, կարճացված փողով 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան, օդամղիչ հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի 30 փամփուշտներով, 2 որսորդական դանակ և տարբեր տրամաչափի 20 փամփուշտ:
Ըստ Ոստիկանության կայքի՝ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:










