Standard & Poor's-ն իջեցրել է Իտալիայի 15 բանկերի վարկանիշը

09:40 • 04.08.12

Standard and Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Իտալիայի 15 ֆինանսական կազմակերպությունների վարկանիշերը: Այդ բանկերի թվում են Banca Carige SpA-ն, Banca di Credito Cooperativo di Conversano S.c.r.l-ը, Banca Popolare dell'Alto Adige-ն, Banca Popolare dell'Emilia Romagna S.C.-ը, Dexia Crediop SpA-ն և այլ ֆինանսական հաստատություններ:

«Ենթադրում ենք, որ Իտալիայում իրավիճակի ֆոնին, որը բախվել է առավել երկար ու խորը ռեցեսիայի, քան սպասվում էր, բանկերի խոցելիությունը կմեծանա»,- ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

 

Միևնույն ժամանակ, BICRA-ի (Banking Industry Country Risk Assessment) ցուցանիշն Իտալիայի համար մնացել է նախկին մակարդակին:

 

Իտալիան վերջին մեկ տարում լուրջ տնտեսական դժվարությունների առաջ է կանգնած, որոնց պատճառով ընդունել է մի քանի հակաճգնաժամային ծրագիր, որոնք ուղղված են ծախսերի կրճատմանն ու տնտեսության վերականգնմանը: