BMW X5-ի վարորդը հարվածել է «Մերսեդեսին» և 25 մետր գլորվելով` հայտնվել գետակում (լուսանկարներ)
Օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում` ժամը 22.50-ի սահմաներում: «BMW X5» մակնիշի 33 ԼD 095 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանպարհի 6-րդ կիլոմետրին դեպի Երևան ընթանալիս բախվել է «Մերսեդես» մակնիշի 24 LL 336 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «BMW X5»-ի միջից մեկ հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ «BMW X5»-ը «Մերսեդեսին» բախվելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև` հողաթմբերին, և մոտ 25 մետր շրջվելով` հայտնվել ձորակում` գետակի մեջ:
«BMW X5»-ի վարորդը Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 31-ամյա Ռոման Համբարձումյանն է: Դեպքի վայրում հավաքվածները նաև պատմել են, որ «BMW X5»-ի վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում, ովքեր ըստ տեղեկությունների վերադառնում էին հարսանիքից: «Մերսեդեսի» վարորդը Այնթափ գյուղի 4-րդ թաղամասի բնակիչ 30-ամյա Դավիթ Ղևոնդյանն է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Արման Կարապետյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի










