Ղրիմում բախվել են մոտորանավակն ու շոգենավը. 1 զոհ, 12 վիրավոր
Ղրիմի Ալշակ-Կայա հրվանդանի մոտ, ծովում իրար են բախվել «Սուդակ» մոտորանավակը և «Չերնամորյե» շոգենավը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը` վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը` մոտավորապես ժամը 11:40-ին:
Տուժածների թվում կան օտարերկրացիներ: 6 մարդ հոսպիտալացվել է, որից 2-ը` Ռուսաստանի քաղաքացիները, գտնվում են ծանր վիճակում:
Բախման պատճառները պարզվում են:










