Գերմանիայում բողոքական հովիվը «Էրոտիկ պատարագ» է մատուցելու
Օգոստոսի 5-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքի բողոքական ծխական համայնքում տեղի կունենա պատարագ «Էրոտիկա» թեմայով, հայտբում է newsru.com-ը` գերմանական ավետարանչական աղբյուրներին:
Փրկչի ծխական համայնքի հովիվ Ռալֆ Շմիդտը խոստացել է հավատացյալներին, որ կազմակերպելու է «Էրոտիկ պատարագ»` կարմիր վարդերով անձրև, էրոտիկ նկարներ եկեղեցու պատերին և «վուլգար» տերմիններ:
Հովվին մտահոգում է այն փաստը, որ Եկեղեցին նախկինում անտեսել է էրոտիկայի և սեքսի մասին թեմաները. նա պատրաստվում է խոսել Աստվածաշնչի «էրոտիկ» հատվածների մասին:
16 տարեկանից ցածր անձանց մուտքն արգելված կլինի:










