Դոնեցկում հոգևորականը սեռական ոտնձգության է ենթարկել անչափահասներին (տեսանյութ)

00:41 • 04.08.12

Դոնեցկի մարզի Մարիուպոլե քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է Հիսուս Քրիստոսի եկեղեցու 61-ամյա հովիվը, գրում է Newsru.com-ը:


Նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ 14 տարեկան աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տալու ժամանակ: 


Սակայն աղջկա հայրը պնդում է, որ հովիվը չի այլասերել իր աղջկան, այլ ուղղակի պարել է աղջկա հետ «Աստծո պարը»: Աղջիկը նույնպես կրկնել է հոր ասածը:


Չնայած այն հանգամանքին, որ հովիվը հաշմանդամ է, նրա խղճին բազմաթիվ զոհեր կան: Նա կանչել է իր սենյակ երիտասարդ աղջիկներին իբր աղոթելու և բուժելու համար բազմաթիվ հիվանդություններ, որոնք «նա տեսնում էր»:


Բոլորի մոտ նա «հայտնաբերում էր» մի շարք հիվանդություններ՝ հիմնականում գինեկելոգիական: Սակայն այժմ ծնողները պնդում են, որ հովիվը ուղղակի «Աստծո նշան» էր դնում աղջիկների վրա:


Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հոգևոր ճանապարհի ընթացքում հովիվը չէր մոռանում աշխարհիկ կյանքի մասին, ապրում էր ծխականների հաշվին: Ուներ մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ, զբոսանավ, մեծ առանձնատուն՝ դարպասներին հրեշտակներով և զենքերի հավաքածու:


Եկեղեցու անդամների խոսքերով, նրանք պարտավոր էին ամեն օր որոշակի գումար տալ հովիվին. և օրեցօր հովիվը պահանջում էր ավելի շատ գումար՝ իբր եկեղեցու կարիքների համար: Մեկից նույնիսկ խլել էին վաճառված տան ամբողջ գումարը՝ իբր «Աստծո տուն կառուցելու» համար: