Բելառուսն ու Շվեդիան վտարել են միմյանց դիվանագետներին

15:17 • 04.08.12

Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը չի երկարաձգել այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիքսոնի հավատարմագիրը և դիվանագետը լքել է Բելառուսը, հայտնում է Взгляд-ը:


Ի պատասխան, Ստոկհոլմը հայտնել է, որ Շվեդիայից վտարում է բելառուս դիվանագետներին:


Դեսպան Էրիքսոնը վաղուց էր, որ գրգռում էր Բելարուսի իշխանություններին՝ երկրի ընդդիմության հետ սերտ շփումներով, իսկ «վերջին կաթիլը» դարձել էր «փափուկ դեսանտը», երբ շվեդ սիրող օդագնացները փափուկ արջեր էին տեղացել Մինսկի վրա:


Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Twitter-ի իր էջում Բելարուսի իշխանություններին որակել է «Լուկաշենկոյի ռեժիմ» և ասել, թե իրենց դեսպանին վտարել են «մարդու իրավունքներին սատարելու համար»: